Խռնդատ հիանալի
Խռնդատ հիանալի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
Ցեղ | Խռնդատ (Verbascum) |
Տեսակ | Խռնդատ հիանալի (V. formosum) |
Միջազգային անվանում | |
Verbascum formosum |
Խռնդատ հիանալի (լատին․՝ Verbascum formosum), խլածաղկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ թաղիքային թավոտությամբ մոնոկարպիկ բույս է, որն ունի 1 մ բարձրությամբ ցողուն։ Վարդակային տերևները երկարավուն են, ցողունայինները՝ ձվաձև, սեպաձև, կարճ կոթերով կամ նստադիր։ Ծաղկաբույլը երկար հասկանման ողկույզ է։ 3-6 սմ տրամագծով պսակը մեծ է և դեղին, մեջտեղում մեծ, սև, մանուշակագույն պուտով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Չինչին, Կողբ, Այգեպար, Մոսես, Կալաչա, Նոյեմբերյան, Հաղթանակ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Դաղստանում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, ճանապարհների մոտ, անտառներում, բացատներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ հիանալի» հոդվածին։ |
|
|